Թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ
SOCIETYՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



