Թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



