ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամիավորումներից մեկը և ծանոթացել դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին
SOCIETYԴեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



