ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամիավորումներից մեկը և ծանոթացել դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



