Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթեւ մարդատար մեքենաների համար
SOCIETYՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բացվել է թեթեւ մարդատար մեքենաների համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին։
Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի հատվածներում երթեւեկությունը կիրականացվի անդադար՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Երթեւեկությունը համակարգում է պարեկային ոստիկանությունը։
Վերջին օրերին դեկապարտամենտում անդադար աշխատանքներ են իրականացվում ճանապարհի մաքրման ուղղությամբ։ Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսով երթեւեկությունը մի քանի օր փակ է եղել։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



