Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթեւ մարդատար մեքենաների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բացվել է թեթեւ մարդատար մեքենաների համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին։
Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի հատվածներում երթեւեկությունը կիրականացվի անդադար՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Երթեւեկությունը համակարգում է պարեկային ոստիկանությունը։
Վերջին օրերին դեկապարտամենտում անդադար աշխատանքներ են իրականացվում ճանապարհի մաքրման ուղղությամբ։ Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսով երթեւեկությունը մի քանի օր փակ է եղել։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



