Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում. Պուտին
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվում է հումանիտար իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, մի շարք շրջանների տարածքներ են ականազերծվել, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալության, դիմացկունության և տոկունության համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



