Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվում է հումանիտար իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, մի շարք շրջանների տարածքներ են ականազերծվել, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալության, դիմացկունության և տոկունության համար:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



