Արմավիրում անչափահասը BMW-ով մի քանի պտույտ շրջվել է, կա վիրավոր. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:
Վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով` Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



