Արմավիրում անչափահասը BMW-ով մի քանի պտույտ շրջվել է, կա վիրավոր. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:
Վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով` Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



