Էկվադորում երկու շենք ընկել է փոսի մեջ
INTERNATIONAL NEWSԷկվադորի Էլ Օրո նահանգում Էկվադորի մշակութային ժառանգությանը պատկանող երկու շինություններ ընկել են փոսի մեջ, եւս մեկ տուն մասամբ ավերվել է, զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փրկարարները մոտ 300 մարդու տարհանել են հարակից շենքերից։ Հարակից փողոցներում այժմ հողի հավասարացում է կատարվում։
Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ռիսկերի ծառայության ղեկավար Քրիստիան Տորեսը, տուժած տների բնակիչների վաղաժամ տարհանումն օգնել է կանխել զոհերը։
Սարումայի քաղաքապետ Ջանսի Լոպեսը լրագրողներին ասել է, որ միջադեպի պատճառը ոսկու հանքաքարի ապօրինի արդյունահանումն է. բնակիչները թունելներ են փորում քարեր հանելու համար՝ վտանգելով քաղաքի զգալի մասը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



