Էկվադորում երկու շենք ընկել է փոսի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷկվադորի Էլ Օրո նահանգում Էկվադորի մշակութային ժառանգությանը պատկանող երկու շինություններ ընկել են փոսի մեջ, եւս մեկ տուն մասամբ ավերվել է, զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փրկարարները մոտ 300 մարդու տարհանել են հարակից շենքերից։ Հարակից փողոցներում այժմ հողի հավասարացում է կատարվում։
Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ռիսկերի ծառայության ղեկավար Քրիստիան Տորեսը, տուժած տների բնակիչների վաղաժամ տարհանումն օգնել է կանխել զոհերը։
Սարումայի քաղաքապետ Ջանսի Լոպեսը լրագրողներին ասել է, որ միջադեպի պատճառը ոսկու հանքաքարի ապօրինի արդյունահանումն է. բնակիչները թունելներ են փորում քարեր հանելու համար՝ վտանգելով քաղաքի զգալի մասը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



