Գազի մատակարարման հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանցված է․ Իլհամ Ալիեւ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպային Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները եւ այդ առումով մրցակցությունն Ռուսաստանի հետ, չափազանց քաղաքականացված հարց է դարձել։ «Գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանց քաղաքականացված է։ Մեր կողմից գազի մատակարարումները Եվրոպային ոչ մի կերպ չեն կարող մրցակցել ռուսական մատակարարումների հետ»,- ասել է նա, հավելելով, որ այս հարցը նա երբեք չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ մշտապես նրա հետ կապ է պահպանում։ Նա նաեւ ասել է, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կբարձրանան, եւ դրա պատճառը այն էներգետիկ ռազմավարությունն է, որն ընտրել է իր համար Եվրոպան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



