Գազի մատակարարման հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանցված է․ Իլհամ Ալիեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպային Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները եւ այդ առումով մրցակցությունն Ռուսաստանի հետ, չափազանց քաղաքականացված հարց է դարձել։ «Գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանց քաղաքականացված է։ Մեր կողմից գազի մատակարարումները Եվրոպային ոչ մի կերպ չեն կարող մրցակցել ռուսական մատակարարումների հետ»,- ասել է նա, հավելելով, որ այս հարցը նա երբեք չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ մշտապես նրա հետ կապ է պահպանում։ Նա նաեւ ասել է, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կբարձրանան, եւ դրա պատճառը այն էներգետիկ ռազմավարությունն է, որն ընտրել է իր համար Եվրոպան։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



