Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին բախվել են երկու «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
SOCIETYԴեկտեմբերի 12-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներից մեկը՝ Հ․ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները ավտոմեքենաներից մեկի վարորդին և ուղևոր Գ․ Ս․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States
5
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia



