Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին բախվել են երկու «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 12-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներից մեկը՝ Հ․ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները ավտոմեքենաներից մեկի վարորդին և ուղևոր Գ․ Ս․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



