Թուրքիայում վթարվել է հայաստանցիների տեղափոխող ավտոբուսը. ԱԳՆ
SOCIETYՍտամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Ուղեւորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչեւ այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, եւ բոլոր ուղեւորները կտեղափոխվեն Հայաստան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



