Թուրքիայում վթարվել է հայաստանցիների տեղափոխող ավտոբուսը. ԱԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Ուղեւորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչեւ այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, եւ բոլոր ուղեւորները կտեղափոխվեն Հայաստան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



