2-րդ երկրաշարժն է գրանցվել Ադրբեջանում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երեքշաբթի ավելի վաղ 3,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Զագատալի շրջանի տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 7:38-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահատալա սեյսմակայանից 19 կմ հյուսիս-արևելք և գտնվել է 29 կմ խորության վրա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



