2-րդ երկրաշարժն է գրանցվել Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երեքշաբթի ավելի վաղ 3,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Զագատալի շրջանի տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 7:38-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահատալա սեյսմակայանից 19 կմ հյուսիս-արևելք և գտնվել է 29 կմ խորության վրա:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



