Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար
ECONOMICSԵվրոպայում գազի գինը դեկտեմաբերի 7-ին բորսակայան սակարկությունների բացմանը կրկին բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի համար մինչեւ 1104 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակի փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի համար 1 000 դոլարի շրջանում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



