Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը դեկտեմաբերի 7-ին բորսակայան սակարկությունների բացմանը կրկին բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի համար մինչեւ 1104 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակի փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի համար 1 000 դոլարի շրջանում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



