Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեռահար կառավարման վահանակ կամ՝ պուլտ. ինչպե՞ս է այն հայտնվել մեր կյանքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այդ սարքը հայերեն կարելի է անվանել «հեռահար կառավարման վահանակ» երկար անունով, կամ կարճ՝ հեռակառավարիչ անունով, բայց ժողովրդի մոտ ընդունված է դրա ավելի կարճ անվանումը՝ պուլտ: Հեռակառավարիչը, հայտնվելով մարդկանց կյանքում, կարողացել է այն ավելի հարմարավետ դարձնել:

Հեռուստաալիքները փոխելու համար այլևս անհրաժեշտ չէ բարձրանալ բազմոցից: Այս սարքը ստեղծվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ադլերի կողմից: Հեռուստատեսության ամերիկյան ակադեմիան 1956 թվականին այդ «տեխնոլոգիական հրաշքը» ստեղծողին շնորհել է «Էմմի» մրցանակ: Ռադիոտեխնիկայի ինստիտուտը տաղանդավոր գյուտարարին է հանձնել հեղինակավոր մրցանակը մարդկության համար ակնառու տեխնիկական նվաճումների համար: Բայց Ադլերից առաջ էլ շատ գյուտարարներ փորձել են հեռակառավարման վահանակ ստեղծել:

Blab-off սարքը («անջատել շատախոսությունը») թողարկվել է 1950-ականներին: Դրանից օգտվելով՝ մարդիկ հնարավորություն են ստացել բարձրացնել կամ նվազեցնել հեռուստացույցի ձայնը առանց բազմոցից վեր կենալու: Որոշ ժամանակ անց «Zenith» ընկերությանը (մասնավորապես հենց այդ ընկերությունում էր աշխատել Ռոբերտ Ադլերը) հաջողվել է թողարկել «Lazy Bones» (թարգմանաբար նշանակում է «ծույլ») անվանումը կրող «պուլտը»: Սակայն այդ սարքի և հեռուստացույցի միջև միշտ մալուխ է եղել:

Շուտով այդ ընկերությանը հաջողվել է առանց լարերի հեռակառավարման մոդել մշակել: Բայց նորաստեղծ սարքն ունեցել է չլուծված խնդիր՝ արհեստական լուսավորությունը խանգարել է սարքում օգտագործվող լուսային ազդանշանի անդրադարձմանը: Ադլերը որոշել է օգտագործել ոչ թե լուսային, այլ ուլտրաձայնային ազդանշանը: Ներդրված նորարարությունից հետո վահանակն սկսել է մասսայական պահանջարկ վայելել, քանի որ այն ավելի գործնական է եղել օգտագործման մեջ:

Դրանից հետո՝ գրեթե քառորդ դար, գյուտարարներից ոչ ոք չէր կարող ավելի լավ բան առաջարկել, քան Ռոբերտ Ադլերի հայտնագործածը, և դա մինչև 1980 թվականին ինֆրակարմիր ճառագայթման հայտնաբերումը: Ժամանակակից համարյա բոլոր հեռակառավարման սարքերի աշխատանքը հիմնված է այդ սկզբունքի վրա: Ավելացնենք, որ Ռոբերտ Ադլերն իր կյանքի ընթացքում 180 արտոնագիր է ստացել էլեկտրոնիկայի ոլորտում կատարած աշխատանքների համար:

Ուլտրաձայնային տեխնոլոգիաները և ճառագայթային խողովակները այն ոլորտներն են, որոնցում նա շատ էր սիրում հայտնագործություններ կատարել, ինչի համար էլ ժամանակին ստացել է նաև Էդիսոնի մեդալ: ԽՍՀՄ-ում հեռակառավարիչը ավելի ուշ է մուտք գործել, քան կապիտալիստական երկրներում: Սակայն խորհրդային մարդիկ ևս կարողացել են հեռակառավարել հեռուստացույցը առանց բազմոցից վեր կենալու:

Օրինակ՝ այդ նպատակի համար շատ հարմար է եղել երկար ճիպոտը, «պոլի փայտը», իսկ որոշներն էլ որպես հեռահար կառավարման վահանակ «օգտագործել» են կանանց, երեխաներին, իսկ որոշ սանձարձակներն էլ՝ անգամ զոքանչներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46