Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
POLITICSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Կողմերը քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Էրդողանը և Պուտինը քննարկել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները և գնահատել հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



