Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Կողմերը քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Էրդողանը և Պուտինը քննարկել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները և գնահատել հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



