16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
SOCIETY«Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան էր, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։
Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։
Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց...
Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։
Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա...»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



