16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան էր, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։
Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։
Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց...
Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։
Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա...»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



