ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը
SOCIETYՀարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով, նա պատվաստված է և ծանր ախտանիշներ չունի, ասել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ճանապարհորդը վերադարձել է Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 22-ին, նա դրական թեստ է տվել նոյեմբերի 29-ին: Նա ինքնամեկուսացվել է, բոլոր սերտ շփվածները թեստի բացասական պատասխան են տվել: Նա լիովին պատվաստված է, թեթև ախտանիշներ ունի», - ասել է Ֆաուչին Սպիտակ տան ճեպազրույցում:
Ֆաուչին հաստատել է, որ ԱՄՆ-ում նոր շտամով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Կալիֆոռնիայում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



