ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով, նա պատվաստված է և ծանր ախտանիշներ չունի, ասել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ճանապարհորդը վերադարձել է Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 22-ին, նա դրական թեստ է տվել նոյեմբերի 29-ին: Նա ինքնամեկուսացվել է, բոլոր սերտ շփվածները թեստի բացասական պատասխան են տվել: Նա լիովին պատվաստված է, թեթև ախտանիշներ ունի», - ասել է Ֆաուչին Սպիտակ տան ճեպազրույցում:
Ֆաուչին հաստատել է, որ ԱՄՆ-ում նոր շտամով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Կալիֆոռնիայում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



