Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս էին «կտրում որովայնը» խարակիրիի կամ սեպպուկուի ժամանակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես գիտենք, խարակիրին սամուրայների պատվի օրենքն է, և իր տիրոջ որևէ հրաման չկատարելու կամ դավաճանության դեպքում սամուրայը պետք է այն իրականացներ, այսինքն՝ ինքնասպանություն գործեր: «Խարակիրի» արտահայտությունն, ըստ էության, թարգմանաբար նշանակում է «որովայնը կտրել». սա այդ գործողության ժողովրդական անվանումն է, և այդպես ասում են միայն Արևմուտքում:

Բացի դա, այդ գործողությանը նաև անվանում են «սեպպուկու», որն ավելի ճիշտ է: Իհարկե, փոքրիկ զանցանքների համար ոչ մի սամուրայ «սեպպուկու» չի իրականացնում, պետք է լինի լուրջ պատճառ: Սեպպուկուն որոշակի ավանդույթ է դարձել Էդոյի ժամանակաշրջանում: Ընդ որում, այն ունեցել է երկու ձև: Առաջինը պատիժն էր, որը նշանակում էր ավագը կրտսերի նկատմամբ: Ուղղակի բանն այն է, որ սա համարվում էր մեղմ մահապատժի ձև, քանի որ կախելը, խաչելը, վառելը և մահապատժի այլ ձևերն ավելի անմարդկային էին, քան սեպպուկուն:

Երկրորդը գերեվարվելուց ազատվելու ձև էր, այսինքն՝ սամուրայը ինքնասպանություն էր գործում գերի չընկնելու համար: Ընդ որում, նույն բանը անում էին ինչպես սամուրայները, դայմեները (ճապոնացի ֆեոդալներ), այնպես էլ այն հասարակ զինվորները, որոնք պարտվել էին ճակատամարտում: Նշենք, որ սեպպուկու իրականացնելը բավականին բարդ գործ է, դա ուղղակի որովայնը կտրել չէ: Գոյություն ունի դրա ընդունված երեք ձև՝ հորիզոնական մեկ կտրվածք, հորիզոնական երեք կտրվածք և երկու խաչվող կտրվածքներ: Ընդ որում, կտրվածքները անմիջապես անելուց հետո մարտավկան, որին կոչում են կայսյակու, պետք է անմիջապես գլխատի ինքնասպանին, որպեսզի նա այլևս չտանջվի, քանի որ նա արդեն ապացուցել է իր քաջությունը:

Իսկ եթե սամուրայը չունի մարտավկա, կամ այնքան հզոր կամք ունի, որ հրաժարվել է մարտավկայից, սպասում է իր արյունաքամման կամ տրավմատիկ շոկից մահվան առանց գլխատվելու: Նշենք, որ սեպպուկուն հանդիսանում է սամուրայի «բուսիդոյի» (թարգմանաբար՝ «մարտիկի ուղի») պատվի օրենքի մի մասը: Ժամանակին լույս տեսած «Խագակուրե. սամուրայի գիրք» և «Բուդո Սեսինսյու. սամուրայի կոդեքս» գրքերը առաջինն են ստեղծել այն կեղծ պատկերացումները, որ սամուրայները անխտիր հետևում են «բուսիդոյի» պատվի օրենքներին: Հետագայում, իհարկե, այդ ամենը զարգացրել են սամուրայների մասին նկարահանված բազմաթիվ կինոնկարները: Իրականում այդպես չէ: Ինքը՝ բուսիդոն, ևս մտցվել է Էդոյի դարաշրջանում:

Դա նորույթ էր, որը նպատակ ուներ սամուրայներին պահել դայմեների (ֆեոդալներ) իշխանության տակ: Դա Ճապոնիայում 250 տարի տևած խաղաղության ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ իրենց տերերին դավաճանելը սկսեց համարվել սամուրայի ամենամեծ հանցագործությունը: Իրականում պատերազմների ժամանակ սամուրայները ևս զբաղվում էին այն ամենով, ինչով ուրիշներն էին զբաղվում. թալանում էին, դավաճանում էին և դավաճանվում, կաշառում էին և կաշառվում, խաբում էին և խաբվում և այլն: Այսինքն, մինչև Էդոյի ժամանակաշրջանը ոչ մի պատվի օրենք էլ չկար: Այնպես, ինչպես եվրոպական ասպետ-ֆեոդալներն էին համարում, որ ում ձեռքին սուրն է, նա էլ ճիշտ է, և նրան ամեն ինչ կարելի է, այնպես էլ սամուրայներն էին իրենց պահում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46