Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ է պատկանում համակենտրոնացման ճամբարի գաղափարը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համակենտրոնացման ճամբարը հատուկ կահավորված տարածք է, որտեղ հարկադրաբար ազատազրկում են որոշակի խումբ մարդկանց, օրինակ՝ ռազմագերիներին, քաղբանտարկյալներին, պատանդներին և այլն: Իհարկե, ներկայումս համակենտրոնացման ճամբար հասկացությունը առաջին հերթին կապվում է Երրորդ ռեյխի հետ, սակայն իրականում այդ կառույցները գերմանացիները չեն հորինել: Համարվում է, որ համակենտրոնացման ճամբարների ստեղծման գաղափարը պատկանում է իսպանացիներին: Անգամ տերմինի առաջացումը ունի իսպանական հիմք. campos de concentraciօn:

Առաջին համակենտրոնացման ճամբարը հայտնվել է 1895 թվականին Կուբայում: Այդ ժամանակ Իսպանիան պայքարում էր իր գաղութ Կուբան պահելու համար: Նրանց մոտ միտք հղացավ տեղական բնակչությունը «համակենտրոնացնել» մեկ վայրում, որպեսզի հեշտ լինի հսկելը: Այդ պատերազմում իսպանացիները պարտվեցին և 1898 թվականին ստիպված էին լքել Կուբան, որտեղ էլ հենց օգտվելով վակուումից՝ մտավ ԱՄՆ-ը: Հետո համակենտրոնացման ճամբարների ստեղծման միտքը իսպանացիներից վերցրին անգլիացիները: Նրանք ևս իսպանացիների նման 1899-1902 թվականներին պատերազմում էին Հարավային Աֆրիկայում իրենց գաղութների պահպանման համար (երկրորդ անգլո-բուրական պատերազմ):

Ճամբարներն անհրաժեշտ դարձան, որովհետև անգլիացիները վառում էին ֆերմերների ագարակները, և երկրում կուտակվել էին մեծ թվով անտուն փախստականներ: Այդ ժամանակ էլ հենց նրանք որոշեցին համակենտրոնացման ճամբարներ ստեղծել կանանց և երեխաների համար, նպատակը նաև այն էր, որ նրանք չկերակրեն բուրական զինվորներին: Ստեղծվեցին սպիտակամորթների քառասունհինգ և սևամորթների քառասունվեց ճամբարներ: Արդյունքում այդ ճամբարներում զոհվել է 28 000 բուր, հիմնականում՝ երեխաներ, և 20 000 սևամորթ:

Ընդ որում, այդ պատերազմում այդքան զինվոր չի զոհվել: Հաջորդն արդեն գերմանացիներն էին: Նրանք փորձում էին գաղութացնել Նամիբիան և 1904-1907 թվականներին սկսեցին ձերբակալել խերերո և նամա ցեղի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց լցնել այդ նպատակով ստեղծված համակենտրոնացման ճամբարները: Արդյունքում տանջանքներից և սովից 100 000 աֆրիկացի է զոհվել: 1915 թվականին Օսմանյան Թուրքիան է վերաբնակեցման նպատակով տեղահանված հայերի համար սկսել համակենտրոնացման ճամբարներ ստեղծել Խոմսում, Ռաքքայում, Դեր -Զորում և այլ վայրերում: Այդ ճամբարներից որոշները գործել են մինչև 1919 թվականը: Այդ ճամբարներում մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ, առանց սննդի, ջրի և զոհվում էին հիվանդություններից ու սովից:

1916 թվականին այդ ճամբարներում եղել է ավելի քան 200 000 հայ: Հետո թուրք կառավարիչները որոշել են նրանց էլ ոչնչացնել՝ քշելով Մարետե և Սուվար անապատների ուղղությամբ: Արդյունքում պատահական հայեր են կենդանի մնացել: Հաջորդ խոշոր համակենտրոնացման ճամբարների ցանցի ստեղծումը կատարել է նացիստական Գերմանիան 1933-1945 թվականներին: Պատմությանը հայտնի այլ համակենտրոնացման ճամբարների պայմանների հետ համեմատելու համար ասենք, որ 1945 թվականին բոլոր ճամբարներում գտնվող 700 000 ճամբարականների կեսը մահացել է՝ պայմանների վատացման հետևանքով՝ սննդի մատակարարում, ջրամատակարարում և այլն: Այնպես չէ, որ համակենտրոնացման ճամբարները անցել են պատմության գիրկը: Ներկայումս էլ երբեմն կարելի է հանդիպել նրանց առաջացմանը աշխարհի թեժ կետերում և քաղաքացիական պատերազմների ժամանակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”