Կորոնավիրուսի նոր «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իսրայելում
SOCIETYԻսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.1.529 նոր հիմնամանրէով վարակման առաջին դեպքը: Գիտնականներն այս տեսակն արդեն անվանել են ամենավտանգավորը բոլոր գոյություն ունեցող հիմնամանրէներից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, վիրուսը հայտնաբերվել է Մալավիից վերադարձած քաղաքացու մոտ:
«Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում հայտնաբերված հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել Իսրայելի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Մալավիից: Բացի այդ, կա կասկած ևս երկու քաղաքացու առնչությամբ, որոնք վերադարձել են արտասահմանից: Ներկա պահին նրանք մեկուսացման մեջ են, սպասում են թեստերի պատասխանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



