Կորոնավիրուսի նոր «ամենավտանգավոր» հիմնամանրէով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իսրայելում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի B.1.1.529 նոր հիմնամանրէով վարակման առաջին դեպքը: Գիտնականներն այս տեսակն արդեն անվանել են ամենավտանգավորը բոլոր գոյություն ունեցող հիմնամանրէներից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, վիրուսը հայտնաբերվել է Մալավիից վերադարձած քաղաքացու մոտ:
«Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում հայտնաբերված հիմնամանրէով վարակման դեպք է գրանցվել Իսրայելի քաղաքացու մոտ, որը վերադարձել է Մալավիից: Բացի այդ, կա կասկած ևս երկու քաղաքացու առնչությամբ, որոնք վերադարձել են արտասահմանից: Ներկա պահին նրանք մեկուսացման մեջ են, սպասում են թեստերի պատասխանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



