Խոշոր հրդեհ` Վանաձորում. շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



