Խոշոր հրդեհ` Վանաձորում. շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



