Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

SOCIETY

Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը գրել է.

«2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝  մարտական  դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: 
 Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:
 Կատարված  նախաքննության  արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ  քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:
          Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի  19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։
  Նույն  օրն իսկ միջնորդություն  է  ներկայացվել  ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  ընդհանուր  իրավասության  առաջին  ատյանի  դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը  որպես  խափանման  միջոց  կիրառելու  վերաբերյալ,  որը  նույն  օրը  բավարարվել  է և նրանք կալանավորվել են:

Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել  է  մարտական  հենակետի  ողջ  անձնակազմը,  որոշում  է  կայացվել օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  անցկացնելու  մասին և այլն: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար: 

Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար: 

Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:
Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում: 
 Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California