Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը գրել է.

«2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝  մարտական  դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: 
 Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:
 Կատարված  նախաքննության  արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ  քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:
          Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի  19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։
  Նույն  օրն իսկ միջնորդություն  է  ներկայացվել  ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  ընդհանուր  իրավասության  առաջին  ատյանի  դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը  որպես  խափանման  միջոց  կիրառելու  վերաբերյալ,  որը  նույն  օրը  բավարարվել  է և նրանք կալանավորվել են:

Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել  է  մարտական  հենակետի  ողջ  անձնակազմը,  որոշում  է  կայացվել օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ  անցկացնելու  մասին և այլն: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար: 

Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար: 

Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:
Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում: 
 Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:

 

Ուժեղ Հայաստան դաշինքը Մասիսում էՍպերցյանը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը Գործող ռեժիմի վախերը էն մակարդակի են հասել,  ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալում են Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերին․ ազատություն Ալիկ Ալեքսանյանին․ Արմեն ՄանվելյանՎաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԹե բա՝ 65% ձայն ունենք. ժողովուրդ ջան, քվեարկե’ք ԼՀԿ-ի օգտին, որ ոչ մի ուժ բացարձակ իշխանություն չունենա. Էդմոն ՄարուքյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է. ԲՀԿՀայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում» Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական 2-րդ մեծ բանավեճի մասնակիցների ցանկը Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Կարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը․ Հրայր ԿամենդատյանՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն էՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել «Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղել Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել Իրանը գործարկում է Հորմուզով անցնող նավերի առցանց գրանցումը Կանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ Հայաստանում«Վերջին նախազգուշացո՞ւմը» Երևանին․ ինչ է պատրաստում ՄոսկվանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտ