Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանը բացում է գրպանը. գտնվել են «անհրաժեշտ միջոցներ» ՀԷՑ-ը առողջացնելու համար

SOCIETY

Երեկ նախագահական նստավայրը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ռուսական կողմի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների, որոնք, ըստ էության, բավական դրական կարելի է դիտարկել Հայաստանի համար: Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայկական կողմի չորս ձեռքբերումները՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի համար Հայաստանը հունվարի 1-ից վճարում է 165 դոլար, նախկին 189 դոլարի փոխարեն (սա, ըստ էության, նոր ձեռք բերված պայմանավորվածություն է, քանի որ դրա հետ կապված որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրված), միջկառավարական նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀՀ ԶՈւ-ն ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար, նախագահը տեղեկացրել է, որ ռուսական կողմը Հայաստանի քննչական կոմիտեին է փոխանցում Ավետիսյանների ընտանիքի ոճրագործության քննությունը, և չորրորդ՝ Սարգսյանը կարևորել է Հայկական ատոմակայանի արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման պայմանագիրը, որն իրականացվելու է ռուսական կողմի վարկով և տեխնիկական աջակցությամբ:

Այս չորս ձեռքբերումների մասին խոսելուց հետո նախագահ Սարգսյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերին՝ ասելով, որ թանկացումը ստիպված քայլ էր: Այս ուղղությամբ միակ նորությունն այն էր, որ նախագահը կոչ է արել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը՝ չխոսելով սակագնի բարձրացման կասեցման պահանջի մասին:

Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք կարելի է համարել, որ ռուսները պատրաստ են Հայաստանին հանձնել Պերմյակովին, կամ բանակին 200 մլն սպառազինություն տրամադրել ու գազը հաշվարկել ավելի ցածր գնով՝ միայն այն պայմանով, որ Հայաստանը համակերպվի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Առաջին հայացքից թվում է, թե ռուսական կողմը պատրաստ չէ ՀԷՑ-ի հարցում զիջելու, բայց ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքից պետք է ենթադրել ճիշտ հակառակը՝ ռուսական կողմը պատրաստ է զիջման գնալ նաև այս հարցում: «Կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու համար ժամանակացույցով, ահրաժեշտ միջոցներով»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Սոկոլովի խոսքի մեջ ամենակարևոր ձևակերպումը «անհրաժեշտ միջոցներն» է, որովհետև մինչև այժմ հայկական կողմը և նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկնում էին միայն մի բան, որտեղից գտնել այն անհրաժեշտ 23 միլիարդը, որպեսզի վճարվի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքը: Նազարյանի և մյուսների այս հայտարարությունները նշանակում էին, որ ՀԷՑ-ի սեփականատերը ինքը պատրաստ չէր իր ընկերությունը փրկելու համար գումար ներդնել, և այդ բեռը ռուսները որոշել էին թողնել հայ սպառողների վզին:

Հայ հասարակության ընդվզումը և բողոքի ցույցերը ռուսներին համոզեցին, որ 23 մլրդ դրամի կամ որ նույնն է՝ 50 մլն դոլարի համար չաժե հակամարտության մեջ մտնել հայ հասարակության հետ, և հիմա Սոկոլովն ասում է, որ այդ միջոցները կտա ռուսական պետությունը, քանի որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ռուսական պետական ընկերություն է:

Իսկ ինչու ռուսները հենց այդպես չեն հայտարարում, որ իրենք հրաժարվում են սակագնի բարձրացումից և ՀԷՑ-ը փրկելու ու առողջացնելու այլ ռազմավարություն են մշակել:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ սեփական դեմքը փրկելու ցանկություն ունի և չի կարող հայտարարել, թե՝ կներեք մեզ: Ավելին՝ ռուսները իրենց խոստումը կկատարեն, եթե տեսնեն, որ հայ հասարակությունը չի հանդարտվում և չի ցրվում, քանի դեռ իրենք առարկայորեն չեն հրաժարվել էլեկտրաէներգիան թանկացնելու իրենց հայտից: Պայմանագիրը հասարակության և ՀԷՑ-ի միջև պետք է լինի շատ հստակ. ՀԷՑ-ը պետք է հայտարարի, որ հրաժարվում է հայտից, իսկ հասարակությունը իր պահանջը կատարված համարելով՝ գնա իր ամենօրյա գործին: Քանի դեռ ՀԷՑ-ը չի հայտարարել էլեկտրաէներգիան թանկացնելու իր հայտից հրաժարվելու մասին, պայքարը պետք է շարունակել:

Աղբյուրը՝ 1in.am

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank