Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը բացում է գրպանը. գտնվել են «անհրաժեշտ միջոցներ» ՀԷՑ-ը առողջացնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ նախագահական նստավայրը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ռուսական կողմի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների, որոնք, ըստ էության, բավական դրական կարելի է դիտարկել Հայաստանի համար: Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայկական կողմի չորս ձեռքբերումները՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի համար Հայաստանը հունվարի 1-ից վճարում է 165 դոլար, նախկին 189 դոլարի փոխարեն (սա, ըստ էության, նոր ձեռք բերված պայմանավորվածություն է, քանի որ դրա հետ կապված որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրված), միջկառավարական նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀՀ ԶՈւ-ն ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար, նախագահը տեղեկացրել է, որ ռուսական կողմը Հայաստանի քննչական կոմիտեին է փոխանցում Ավետիսյանների ընտանիքի ոճրագործության քննությունը, և չորրորդ՝ Սարգսյանը կարևորել է Հայկական ատոմակայանի արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման պայմանագիրը, որն իրականացվելու է ռուսական կողմի վարկով և տեխնիկական աջակցությամբ:

Այս չորս ձեռքբերումների մասին խոսելուց հետո նախագահ Սարգսյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերին՝ ասելով, որ թանկացումը ստիպված քայլ էր: Այս ուղղությամբ միակ նորությունն այն էր, որ նախագահը կոչ է արել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը՝ չխոսելով սակագնի բարձրացման կասեցման պահանջի մասին:

Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք կարելի է համարել, որ ռուսները պատրաստ են Հայաստանին հանձնել Պերմյակովին, կամ բանակին 200 մլն սպառազինություն տրամադրել ու գազը հաշվարկել ավելի ցածր գնով՝ միայն այն պայմանով, որ Հայաստանը համակերպվի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Առաջին հայացքից թվում է, թե ռուսական կողմը պատրաստ չէ ՀԷՑ-ի հարցում զիջելու, բայց ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքից պետք է ենթադրել ճիշտ հակառակը՝ ռուսական կողմը պատրաստ է զիջման գնալ նաև այս հարցում: «Կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու համար ժամանակացույցով, ահրաժեշտ միջոցներով»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Սոկոլովի խոսքի մեջ ամենակարևոր ձևակերպումը «անհրաժեշտ միջոցներն» է, որովհետև մինչև այժմ հայկական կողմը և նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկնում էին միայն մի բան, որտեղից գտնել այն անհրաժեշտ 23 միլիարդը, որպեսզի վճարվի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքը: Նազարյանի և մյուսների այս հայտարարությունները նշանակում էին, որ ՀԷՑ-ի սեփականատերը ինքը պատրաստ չէր իր ընկերությունը փրկելու համար գումար ներդնել, և այդ բեռը ռուսները որոշել էին թողնել հայ սպառողների վզին:

Հայ հասարակության ընդվզումը և բողոքի ցույցերը ռուսներին համոզեցին, որ 23 մլրդ դրամի կամ որ նույնն է՝ 50 մլն դոլարի համար չաժե հակամարտության մեջ մտնել հայ հասարակության հետ, և հիմա Սոկոլովն ասում է, որ այդ միջոցները կտա ռուսական պետությունը, քանի որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ռուսական պետական ընկերություն է:

Իսկ ինչու ռուսները հենց այդպես չեն հայտարարում, որ իրենք հրաժարվում են սակագնի բարձրացումից և ՀԷՑ-ը փրկելու ու առողջացնելու այլ ռազմավարություն են մշակել:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ սեփական դեմքը փրկելու ցանկություն ունի և չի կարող հայտարարել, թե՝ կներեք մեզ: Ավելին՝ ռուսները իրենց խոստումը կկատարեն, եթե տեսնեն, որ հայ հասարակությունը չի հանդարտվում և չի ցրվում, քանի դեռ իրենք առարկայորեն չեն հրաժարվել էլեկտրաէներգիան թանկացնելու իրենց հայտից: Պայմանագիրը հասարակության և ՀԷՑ-ի միջև պետք է լինի շատ հստակ. ՀԷՑ-ը պետք է հայտարարի, որ հրաժարվում է հայտից, իսկ հասարակությունը իր պահանջը կատարված համարելով՝ գնա իր ամենօրյա գործին: Քանի դեռ ՀԷՑ-ը չի հայտարարել էլեկտրաէներգիան թանկացնելու իր հայտից հրաժարվելու մասին, պայքարը պետք է շարունակել:

Աղբյուրը՝ 1in.am

Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել