«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով
POLITICSԱրդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից: Ի՞նքն է հեռանում, թե՞ նոր նախարարը չի ցանկացել իր հետ աշխատել: Նշենք, որ լրագրողները նրա աշխատանքից, ընդհանուր առմամբ, գոհ էին։
Մենք տեղեկացանք, որ Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով եւ պատրաստվում է խոսնակ նշանակել իրեն եւ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանին։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերին էլ նախարարի տեղակալ նշանակվեց ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



