«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից: Ի՞նքն է հեռանում, թե՞ նոր նախարարը չի ցանկացել իր հետ աշխատել: Նշենք, որ լրագրողները նրա աշխատանքից, ընդհանուր առմամբ, գոհ էին։
Մենք տեղեկացանք, որ Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով եւ պատրաստվում է խոսնակ նշանակել իրեն եւ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանին։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերին էլ նախարարի տեղակալ նշանակվեց ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



