Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Գոնե այսքանից հետո հեռանան, որ երկիրը կարողանա կամաց-կամաց հավաքվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռազմական գործողություններ կլինեն Սյունիքում, հաջորդը սուր է ճոճվելու Սյունյաց աշխարհի գլխին: Սրանք կանխատեսումներ էին, որոնք արվում էին Արցախում ռազմական գործողությունների դե ֆակտո ավարտից հետո: Մինչ Սյունիքում ռազմական գործողություններ էին, ֆեյսբուքյան և մյուս հարթակներում միասնության կոչեր էին հնչում, առաջարկներ, թե հիմա իշխանություններին քննադատելու ժամանակը չէ, եկեք միավորվենք՝ հանուն Սյունիքի: Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանն ասում է՝ իսկ ո՞վ է պառակտել ազգը:

«Ժողովրդին համախմբելու համար պետք է կազմակերպչական աշխատանք տանել, քանի որ ժողովուրդը միաբջիջ տարր չէ, որքան էլ որ ազգային առանձնահատկություններով, հատկանիշներով գրեթե նույնն են, բայց ժողովուրդը անհատներից է կազմված: Բարոյականության անկման ծայրակետն է այն, որ համախմբման կոչ են անում մարդիկ, որոնք պառակտել են: Յուրաքանչյուր հայ մարդ գիտի չարենցյան պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բայց ինչի՞ շուրջ համախմբվեն: Եթե պետությունը նման հանձնարարական է իջեցնում, դա շատ լավ բան է: Բայց համախմբման այս կոչն ընդամենը բուտաֆորիա է, այսինքն՝ կոչ եք անում միավորվել, բայց դուք պառակտում եք:

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում դասը սերտած աշակերտի նման բոլորը ելույթ էին ունենում: Ռուսաստանից էին խոսում մարդիկ, որոնք Ռուսաստանի դրոշն էին այրում, ոմանք ասում էին՝ թուրքը մեր թշնամին է, բայց ժամանակին թուրքական չափորոշիչներ էին բերում, հայոց եկեղեցու դեմ պայքարում և այլն, և այլն: Այսինքն՝ բարոյականության նորմերը բացարձակապես ոտնահարված են: Մարդիկ միավորվում են գաղափարի ու գործի շուրջ, հիմա միավորվեն, որ ի՞նչ անեն, ո՞ւմ կողքին կանգնեն: Ինձ պե՞տք է ինչոր բան առաջարկեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Հիշում է՝ 30 տարի առաջ՝ Սադարակի կռվի ժամանակ, որի մասնակիցն ու ականատեսն է եղել նաև ինքը, ոչ ոք մյուսին որևէ բան չէր ասում: «Ամբողջ հանրապետությունը, ժողովուրդը միավորված էր: Մարդիկ որսորդական հրացաններով Արարատում էին: Ու բոլորը պատրաստ էին իրենց կյանքը տալ, որ մեկ մետր հող անգամ չզիջվի թշնամուն: Հիմա ռազմական-ստրատեգիական ամենակարևոր բարձունքները հանձնել են՝ թուրքական անվանումներ հիշելով, նայելով, թե որ թվականին այդտեղ որքան մահմեդական է ապրել և այլն: Ի դեպ, երբ մարդահամարներ էին արվում, ազգություն չէր էլ նշվում: Ազգային գրադարանում այդ տվյալները կան, գրվում էր կովկասյան թաթարներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ այսօր մենք հայի տեսակն ենք կորցրել: «Եթե սրանք մնան, ես իսկապես կորցնում եմ իմ լավատեսությունը: Սյունիքի ճանապարհները տվեց, բարձունքները տվեց, եթե դու 80 տոկոսով նախապատրաստել ես նրան քո վրա հարձակվելու համար, նա առնվազն հիմար պետք է լինի քո վրա չհարձակվելու դեպքում: Հատկապես՝ նրա ախորժակը, վերաբերմունքը, աշխարհայացքը գիտենք, ամեն ինչ հստակ գիտակցում ենք: Այսքանից հետո ինչպե՞ս կարող է չհարձակվել: Սյունիքում էլ կհարձակվի, Գեղարքունիքում էլ, Տավուշում էլ, որովհետև դու իրեն ասում ես՝ արի, ու միևնույն ժամանակ ստացվում է նաև, որ չես դիմադրում, չես կրակում»,-ընդգծում է հրապարակախոսը:

Հավելում է՝ առաջարկվեց չզինաթափել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, հակառակը՝ զինել: «Կամ՝ գոնե ոստիկաններին տանեն Սյունիքի այն գյուղեր, որոնք աքցանի մեջ են հայտնվել, որ մարդիկ կարողանան գիշերը հանգիստ քնել: Ամեն գյուղում գոնե մի զորախումբ լինի, ոչ թե մարդիկ անտերության մատնվեն: Ինչի՞ շուրջ համախմբվի այդ մարդը, եթե նա այսօր միայն ինքնապաշտպանվելու խնդիր պետք է լուծի: Պետությունը փրկելու միակ միջոցը պետք է լինի պետական այրերի հեռացումը, որովհետև, ցավոք, քանդում են պետությունը նույն այն մարդիկ, որոնք պարտավոր էին ամրապնդել այն: Գոնե այսքանից հետո հեռանան, որ երկիրը կարողանա կամաց-կամաց հավաքվել: Բոլորի շահը հետապնդում են՝ եվրոպացունը, թուրքինը, ռուսինը, ամերիկացունը, աշխարհի բոլոր երկրների գործակալները լցված են այս երկրում, միայն հայի գործակալին չեմ տեսնում: Ո՞ւր են հայրենասիրությանն ուղղված գործուն քայլերը: Ամեն ինչ հեղհեղուկ է, անորոշ, շարունակվող մղձավանջ: Գործող կառույցները, նախարարությունների տեսքով, քանդեցին: Հայաստանի և Սփյուռքի միջև կապը խզեցին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ պետք է լինի ազգային շահ, որը կարող է համախմբել հանրությանը: «Իսկ այն բարդ բան է, մենք ազգի, էթնոսին վերադառնալու հետ կապված էլ խնդիրներ ունենք: Անելիք շատ կա: Ի վերջո, պրոֆեսիոնալ չունենք այն իմաստով, որ պետական որևէ բարձր պաշտոնում այսօր չկա մասնագետ: Բոլորը հավաքագրվում են հավաքագրված յուրայինների սկզբունքով: Ինքս աշխատել եմ մարդկանց հետ, որոնց հետ չենք կիսել գաղափարական հայացքներ, բայց ունեցել ենք մի նպատակ՝ կատարել մեր աշխատանքը: Բայց մենք հիմա նաև մարդու պակաս ունենք: Թումանյանի ասած՝ ամենաբարձր պաշտոնը մարդն է, այդ հասկացությունը հիմա մեր իրականության մեջ գետնաքարշ վիճակում է: Մոռացել ենք բարոյականություն, ազգային արժեքներ, շատ ենք ցած գլորվել: Վիհի հատակում ենք: Սա ազգային մեծագույն ողբերգություն է»,-եզրափակում է հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients