Քանյե Ուեսթն իրեն անվանել է երիտասարդ Պուտին
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրեն անվանել է երիտասարդ Վլադիմիր Պուտին։ YouTube-ի Revolt ալիքում հրապարակված Drink Champs շոուի ժամանակ երաժիշտն իրեն համեմատել է Ռուսաստանի նախագահի հետ։
Երաժիշտը նշել է, որ համագործակցում է Gap-ի, Adidas-ի հետ և մեծ ազդեցություն ունի բրենդների վրա։ «Ես հասկացա, որ նման եմ Վլադիմիրին, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է: Մշակույթը էներգիա է։ Եվ ես եղել եմ մշակույթի արքան վերջին 20 տարում և կշարունակեմ լինել մշակույթի արքան առաջիկա 2000 տարիներին»,- ասել է Ուեսթը:
Հաղորդման հաղորդավարները մի քանի անգամ ընդհատել են արտիստին ու ծիծաղել այս համեմատության վրա։ Նրանք ճշտել են՝ իսկապե՞ս ռեփերն իրեն համեմատում է ՌԴ նախագահի հետ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



