Քանյե Ուեսթն իրեն անվանել է երիտասարդ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրեն անվանել է երիտասարդ Վլադիմիր Պուտին։ YouTube-ի Revolt ալիքում հրապարակված Drink Champs շոուի ժամանակ երաժիշտն իրեն համեմատել է Ռուսաստանի նախագահի հետ։
Երաժիշտը նշել է, որ համագործակցում է Gap-ի, Adidas-ի հետ և մեծ ազդեցություն ունի բրենդների վրա։ «Ես հասկացա, որ նման եմ Վլադիմիրին, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է: Մշակույթը էներգիա է։ Եվ ես եղել եմ մշակույթի արքան վերջին 20 տարում և կշարունակեմ լինել մշակույթի արքան առաջիկա 2000 տարիներին»,- ասել է Ուեսթը:
Հաղորդման հաղորդավարները մի քանի անգամ ընդհատել են արտիստին ու ծիծաղել այս համեմատության վրա։ Նրանք ճշտել են՝ իսկապե՞ս ռեփերն իրեն համեմատում է ՌԴ նախագահի հետ։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



