Էրդողան․ Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի
INTERNATIONAL NEWS«Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հունաստանին մեղադրել է «միգրանտներին մահվան դատապարտելու մեջ», հայտնում է Sabah-ը։
«Դուք կարող եք խաբել աշխարհին՝ մեղադրելով Թուրքիային։ Բայց դուք չեք կարող խաբել մեզ»,-ասել է նա: Էրդողանը նաեւ մեղադրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին միգրացիոն ճգնաժամի մասին ստելու մեջ։ «Ասել, որ միգրացիոն ճգնաժամը արմատավորված է Թուրքիայում, ապերախտություն է»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Հունաստանը Թուրքիային մեղադրել էր որպես «ծովահեն» հանդես գալու մեջ՝ պնդելով, որ առափնյա պահպանությունը ուղեկցել եւ փորձել է հունական ջրերը հրել ներգաղթյալների նավը, որոնք փորձում էին անօրինական ճանապարհով հասնել Հունաստան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



