Էրդողան․ Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հունաստանը վերածվել է ԱՄՆ ռազմաբազայի»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա Հունաստանին մեղադրել է «միգրանտներին մահվան դատապարտելու մեջ», հայտնում է Sabah-ը։
«Դուք կարող եք խաբել աշխարհին՝ մեղադրելով Թուրքիային։ Բայց դուք չեք կարող խաբել մեզ»,-ասել է նա: Էրդողանը նաեւ մեղադրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին միգրացիոն ճգնաժամի մասին ստելու մեջ։ «Ասել, որ միգրացիոն ճգնաժամը արմատավորված է Թուրքիայում, ապերախտություն է»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Հունաստանը Թուրքիային մեղադրել էր որպես «ծովահեն» հանդես գալու մեջ՝ պնդելով, որ առափնյա պահպանությունը ուղեկցել եւ փորձել է հունական ջրերը հրել ներգաղթյալների նավը, որոնք փորձում էին անօրինական ճանապարհով հասնել Հունաստան։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



