Բաքվից հայտնել են, թե իբր ազատել են Սև լճում շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի
SOCIETYԲաքուն հայտնել է, թե իբր ռուսական կողմի խնդրանքով վերադարձրել է «սադրանքի հետևանքով» շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-նավելի վաղ հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Գերատեսչությունից նշել էին, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



