Բաքվից հայտնել են, թե իբր ազատել են Սև լճում շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքուն հայտնել է, թե իբր ռուսական կողմի խնդրանքով վերադարձրել է «սադրանքի հետևանքով» շրջափակման մեջ հայտնված 60 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-նավելի վաղ հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Գերատեսչությունից նշել էին, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



