ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց. Ինչ է սպասվում նոյեմբերի 12-ին
SOCIETYԿազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը:
Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքներ: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



