ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց. Ինչ է սպասվում նոյեմբերի 12-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը:
Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքներ: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



